Քիչ առաջ Armlur.am-ը տեղեկացավ, որ երեկ քրեական աշխարհում հայտնի հայազգի «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին՝ «Զապին», Նուբարաշեն ՔԿՀ տեղափոխելու փոխարեն տարել են «Էրեբունի» ԲԿ:
Բուժկենտրոնից հաստատեցին նշված տեղեկությունը և հայտնեցին, որ նա այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Զապը հիվանդանոց է տեղափոխվել ստամոքս-աղիքային տրակտի սուր արյունահոսության պատճառով:
Մեր տեղեկություններով, «օրենքով գողի» շրջապատն անում է հնարավորը Սողոյանին հիվանդության պատճառաբանությամբ ՔԿՀ չտեղափոխելու համար: Նշենք նաև, որ մեզ հասած տեղեկությոններով, գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացնելու Ինտերպոլին Սողոյանի պատիժն այստեղ կրելու վերաբերյալ: