Beeline-ն առաջատար է MNP ծառայության միջոցով տեղափոխված բաժանորդների թվով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

5 նոյեմբերի, 2014 թ. Երևան. Beeline-ը տեղեկացնում է, որ Հայաստանում համարների տեղափոխելիության ծառայության (MNP) մեկնարկից ի վեր Beeline-ի ցանց է անցել ավելի քան 6000 հաճախորդ: Ծառայության գործարկման յոթ ամիսների արդյունքում Beeline-ը պահպանում է առաջատարի դիրքերն ըստ Beeline-ի ցանց տեղափոխված բաժանորդների թվի: Դրական դինամիկա է պահպանում նաև MNP ծառայությունից օգտվող բաժանորդների ցուցանիշը:

«Շատ հաճելի է, որ Beeline-ը MNP-ի գործարկման յոթ ամիսների արդյունքներով առաջատար է տեղափոխված հաճախորդների թվով, ավելին Beeline-ի ցանցին ավելի շատ հաճախորդներ են միանում, քան հեռանում: «Պարզ, հարմար, քեզ համար» – ահա այն կարգախոսը, որով մենք առաջնորդվում ենք թե´ մեր հաճախորդների սպասարկման, և թե´ սակագնային քաղաքականության շրջանակում: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն հաճախորդներին, ովքեր իրենց նախապատվությունը տվել են Beeline-ին, ինչպես նաև հեղահաղորդակցության առաջատար օպերատորի պարզ և հարմար ծառայություններին», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հայաստանում MNP ծառայության գործարկման ամբողջ ընթացքում շուրջ 500 բաժանորդ տեղափոխվել են այլ ցանցեր, սակայն այնուհետև նորից վերադարձել են Beeline-ի ցանց:

Նշենք, որ 2014 թ. հոկտեմբերի 5-ին «Համազգային վստահություն» խորհրդի «Լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ» 4-րդ ազգային մրցանակաբաշխության արդյունքներով Beeline-ն արժանացել է «Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր» կոչմանը:




Լրահոս