Նախարարը Ֆիրդուսի բնակիչների հետ քննարկել է շինարարության ժամկետների արագացման հարցը

Նախարարը Ֆիրդուսի բնակիչների հետ քննարկել է շինարարության ժամկետների արագացման հարցը

ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի մոտ կայացել է խորհրդակցություն 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) բնակիչների եւ թաղամասի կառուցապատող ընկերության մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են շինարարության ժամկետների արագացման, բնակարանների բաշխման, սեփականության վկայականների գրանցման հարցեր:

Հանդիպման արդյունքում որոշվել է, որ պարբերաբար կկազմակերպվեն նման քննարկումներ, որոնք կնպաստեն հարցի արդյունավետ լուծմանը:

Նախարար Սարգսյանը ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել հետայսու հսկողության տակ պահել ձեռք բերված պայմանավորվածությունը եւ ժամկետների ժամանակացույցը: