Սաակաշվիլին Պուտինին համեմատել է Հիտլերի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային ատյաններում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթները հիշեցնում են Հիտլերի ճառերը: «Подробности недели» հաղորդման եթերում նման կարծիք է հայտնել Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլին:

«Իրադրությունը Ուկրաինայում և Վրաստանում տարբեր է այն առումով, որ երկրները տարբեր տարածքներ ունեն: 2008թ.-ին ռուսական զորքը գնում էր Թբիլիսիի ուղղությամբ, որը մեկ ժամվա ճանապարհ է: Ուկրաինան շատ ավելի մեծ և մարդաշատ է», – ասել է Վրաստանի նախկին նախագահը:

Անդրադառնալով Ռուսաստանի գործողություններին երկու երկրներում՝ Սաակաշվիլին հայտարարել է, որ դրանք երկու դեպքերում էլ նույնն են:

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի գործողություններին, ապա դրանք բացարձակապես նույնն են: Վերջերս Սոչիում Ալթայան խորհրդակցության ժամանակ Պուտինը հայտարարել է, թե ինքը վայրի տայգայում է, որ դա իր տայգան է, և նա այտեղ որսորդություն է անելու, և թող այլևս ոչ ոք այնտեղ չխցկվի», – նշել է Սաակաշվիլին: Նա հայտարարել է, որ վերլուծելու դեպքում պարզ է դառնում, որ այդ ելույթը շատ նման է Հիտլերի ելույթներին:




Լրահոս