Հայկական սերիալների համեմատ՝ «Վրիժառուն» ուղղակի փառք է. Գոռ Վարդանյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

WDF Docando ֆեդերացիայի նախագահ, կինոռեժիսոր ու պրոդյուսեր Գոռ Վարդանյանն ԱՄՆ-ում նկարահանել է իր հերթական ֆիլմը, որը կոչվում է «Ստվերները դրախտում»: Նոյեմբերի 11-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ֆիլմի անձնակազմի անդամները միաբերան պնդեցին, որ այս ֆիլմի շնորհիվ Հայաստանը ներկայանալի կդառնա ողջ աշխարհին:

gor_vardanyan_article_3

Հաշվի առնելով Գոռ Վարդանյանի նախորդ ֆիլմերի փորձը, դրանցում առկա ագրեսիան, բռնություն քարոզող, բաց տեսարանները՝ հայ հանդիսատեսը, տեղեկանալով նոր ֆիլմի թողարկման մասին, համացանցը ողողել էր ծաղրական ու քննադատական մեկնաբանություններով, սակայն ինքը` Գոռ Վարդանյանը, տրամագծորեն այլ կարծիք ունի իր ֆիլմերի մասին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշեց, որ դրանք նույնիսկ դաստիարակչական բնույթ ունեն:

Gor_Vardanyan_article (8)

Մեր այն հարցին, թե, օրինակ, «Վրիժառու-2»-ում առկա ագրեսիան ու բաց տեսարանները չափազանց շատ չե՞ն, Գոռ Վարդանյանը պատասխանեց հեռուստաեթերով տարածվող սերիալային արտադրանքի մասին հիշեցմամբ. «Այսօր թեկուզ հայկական սերիալներ, ֆիլմեր դիտելիս շատ անգամ ավելի վատ բաներ եմ տեսնում, այնպես որ «Վրիժառուն» ուղղակի փառք է, ինչ-որ տեղ նույնիսկ ավելի թույլ է»:

Gor_Vardanyan_article (7)

Վարդանյանը նաեւ հավաստիացրեց, որ «Ստվերները դրախտում» ֆիլմում առկա է արվեստի տարրը, բայց…«Արվեստը եւ կոմերցիան պետք է ճիշտ համադրվեն, եթե արվեստը շատ լինի, հնարավոր է՝ կոմերցիային խանգարի»,-նկատեց նա:

Ուշագրավ էր ֆիլմի թարգմանչի՝ Սոնա Հակոբյանի հայտարարությունն այն մասին, որ չնայած հայկական ֆիլմերի բարձր որակին՝ մենք մինչեւ այժմ այնպիսի կինոարտադրանք չենք տվել, որով ներկայանալի կլինենք ողջ աշխարհին, իսկ, ահա, «Ստվերները դրախտում»-ը, նրա խոսքով, տալու է այդ հնարավորությունը: Գոռ Վարդանյանն էլ իր հերթին հանդգնեց լրագրողներին խնդրել, որ նրանք տան «Հայֆիլմ»-ից մի արտադրանքի անուն, որը համաշխարհային շուկայում մրցունակ է: Բանախոսները, բնական է, չգիտեին, օրինակ, նույն «Հայֆիլմի» «Վառած լապտեր», «Զինվորն ու փիղը» եւ մի շարք այլ ֆիլմերի մասին, որոնք արտերկրում մեծ հաջողություններ են գրանցել…

Gor_Vardanyan_article (2)

Մենք նաեւ հարցրինք, թե ինչպես է Գոռ Վարդանյանը վերաբերում այն հանգամանքին, որ հումորային նախագծերում իր կերպարը հաճախ է ծաղրի ենթարկվում. «Դե, դա հումոր է, ճիշտն ասած՝ ես բանի տեղ չեմ դնում»,-եզրափակեց նա:

Աննա Բաբաջանյան

Լուսանկարները՝ Style.arka.am-ի




Լրահոս