Անհասկանալի լուսարձակում` Սվերդլովսկի երկնքում (վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սվերդլովսկի բնակիչները տեսագրել են երկնքում հայտնված տարօրինակ լուսարձակումը, որը գիտնականները չեն կարողացել բացատրել: Տեղական լրատվամիջոցների ենթադրությամբ, Ուրալի երկնքում կարող է ՉԹՕ հայտնված լինել:

Տեսահոլովակը նկարահանվել է նոյեմբերի 14-ին, սակայն համացանցում այն տեղադրվել է 4 օր անց:

Դատելով տեսագրությունից` փողոցում արդեն մութ է եղել, երբ երկնքում դեղնանարնջագույն լույս է հայտնվել: Անհասկանալի երևույթը տևել է մի քանի րոպե, այնուհետև լույսը հանգել է:

Ենթադրվում է, որ Սվերդլովսկի երկնքով Չելյաբինսկի երկնաքարի նման մարմին է անցել, սակայն տեղի աստղադիտարանի հաղորդմամբ, այդ օրը երկնքից ոչինչ չի ընկել:




Լրահոս