Ովքե՞ր են ցանկանում «փակել» Հայաստանի արտաքին պարտքը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջին օրերին ԱԺ պատգամավորների շրջանում քննարկվում է Հայաստանի պետական պարտքի մի քանի օլիգարխների կողմից «գնելու» հնարավորության հետ կապված ինչ-որ պատմություն: Քննարկվող վարկածներից մեկով՝ իբր Ռոբերտ Քոչարյանը մտադրություն ունի մի քանի հայ մեծահարուստների հետ «փակել» արտաքին պարտքը կամ նույն է թե՝ «գնել» պարտքը, որպեսզի պետությունն այլեւս իրենց պարտք լինի:

Իբրեւ Քոչարյանի հնարավոր գործընկեր նշվում «Տաշիր Գրուպ»-ի սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ մեծահարուստ Սամվել Կարապետյանի անունը: Առայժմ հայտնի չէ, թե որքանով են իրատեսական այս լուրերը, եւ, եթե այդպես է, ապա ինչպես է այն իրագործվելու, եւ դրանից հետո ինչպես են վարվելու Հայաստանի «նոր պարտքատերերը»: Ռ. Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը երեկ այս առնչությամբ «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ ասաց. «Առաջին անգամ եմ նման բան լսում, նման բան չկա, ու չեմ էլ կարծում, որ նման բան կարող է լինել»: Մեզ մնում է սպասել զարգացումներին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս