Գյումրեցի ուսանողներն օգնում են անօթևան ընտանիքներին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն նշել ենք, «Շիրակ կենտրոնի» ամենամյա՝ «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» բարեգործական ձեռնարկը, աննախադեպ արձագանք է գտել:

Ակցիային միացել են մի շարք անհատ բարերարներ, կազմակերպություններ և այլ կառույցներ:«Շիրակ կենտրոնը» ձեռք բերված զգալի քանակությամբ վառելափայտը կտրելու, ջարդելու, պարկերը լցնելու և կարիքի մեջ գտնվող մեր համաքաղաքացիներին բաժանելու գործում աջակցության ակնկալիքով, օրերս դիմեց գյումրեցի ուսանողներին: Արձագանքը չուշացավ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի մի խումբ ուսանողներ միացան «Շիրակ կենտրոնի»՝ ամենամյա բարեգործական ձեռնարկին:

shirak2

shirak3

shirak4

shirak5

shirak6

shirak7

shirak8

shirak9

 

shirak




Լրահոս