Վլադիմիր Կլիչկոն կմենամարտի՞ Շենոն Բրիգսի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Վլադիմիր և Վիտալի Կլիչկո եղբայրների պրոմոուտերը հայտնել է, որ IBF, WBO, IBO և WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի մենամարտն ամերիկացի էքս-չեմպիոն Շենոն Բրիգսի հետ, հնարավոր է, կայանա հեռավոր ապագայում, միգուցե, և չկայանա: Ուկրաինացի բռնցքամարտիկի թիմի պլանները կարող են փոխվել:

«Ես ուզում եմ մենամարտել նրա հետ, ում հետ ցանկանան ինձ ռինգում տեսնել երկրպագուներս»,-Bild կայքի անցկացրած հարցումներն այսպես է մեկնաբանել Կլիչկոն. հարցվածների 72%-ը ցանկանում է տեսնել, թե ինչպես ուկրաինացի բռնցքամարտիկը ծեծի կենթարկի ամերիկացի վետերանին:




Լրահոս