Այրված դիակների վրա Ալիևը կեղտոտ ձեռքերն է տաքացնում (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի իշխանություններն իրենք իրենց կամքով հայտնի երկարականջ կենդանու՝ ավանակի կարգավիճակում են հայտնվել: Հայկական ուղղաթիռի պայթեցումից հետո ալիևյան վարչակարգն այնպիսի կեցվածք է ընդունել, թե ո՛չ լսում, ո՛չ էլ հասկանում է հայկական կողմի կորուստները վերադարձնելու կոչերը:

57087

Ինչ խոսք, այս ձեռագիրը տիպիկ ադրբեջանական է, բայց դա չի նշանակում, թե հնարավոր է ու կարելի է հանդուրժել «հարևան» կոչվածի ավանակային դիվանագիտությունը: Խնդիրն այն է, որ մարդասիրությամբ երբևէ աչքի չընկած այս հանրապետությունը որոշել է զարմացնել աշխարհին իր բացառիկ անմարդկային կեցվածքով, որը չի տեղավորվում ո՛չ քաղաքական, ո՛չ դիվանագիտական և ո՛չ էլ միջազգային հարաբերությունների շրջանակներում: Կասկածից վեր է, որ այն երկիրը, որը դիակներ է պատանդ պահում, այլևս կարող է մոռանալ արտաքին դիվանագիտություն կոչվածի մասին, քանի որ միջազգային հանրության առջև մինչև վերջ վարկաբեկվելու ավելի կարճ տարբերակ թերևս անհնար կլիներ գտնել:

vertalyot1

Մինչդեռ պատմությունը չի պահպանել ու ժամանակակից մարդուն չի հասցրել փոքրոգության նմանօրինակ ճղճիմ դեպքեր: Այս առումով թուրք-ադրբեջանցի ժողովուրդը բացառություն է կազմում, ու նրանք բոլոր ժամանակներում են քրիստոնյա հարևանների հետ այդկերպ վարվել: Քաղաքակիրթ աշխարհում անհրաժեշտության դեպքում ամենաարյունահեղ պատերազմներն անգամ ասպետաբար ընդմիջել է: Ամենաարյունարբու առաջնորդները՝ Հիտլերից մինչև Ստալին, իրենց գոյության ու գործունեության ընթացքում մարդասիրության ու բարի կամքի օրինակներ են ցույց տվել: Թեև պատմությունն առավելապես վկայում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նպատակ ուներ ամբողջությամբ բնաջնջել հրեա ժողովրդին, բայց այս երկրի առաջնորդներից Գիմլերը 1943-ին հրեաների պատերազմական գործողություններում ներգրավվելու հրաման արձակեց, ինչն ինքնին նշանակում է, որ զենք վերցրած հրեան չէր մեռնելու: Իսկ պատերազմի վերջում արդեն որոշ նացիստական կառավարիչներ հրեաներին փորձեցին ներգրավել խաղաղ բանակցություններում:

a568a31a8b66b65fe308a544acfhitler_adolf_97

Համաշխարհային պատմությանը հայտնի ողջ Եվրոպայում բռնկված երեսնամյա պատերազմի ընթացքում արձանագրվում է առավելապես պատերազմի պատճառած աննկարագրելի նյութական վնասները, և ընդամենը նշում, որ բազմաթիվ զինվորներ են զոհվել:

E00049_300

Մարդկության պատմության ամենամեծ կորուստներով հայտնի արյունահեղություններից մեկի ժամանակ՝ Սոլֆերինոյի ճակատամարտում, 1859 թվականի հունիսի 24-ին ավստրիական և ֆրանս-իտալական ավելի քան հարյուրհազարանոց բանակների բախումից հետո, երբ վիրավոր ավստրիացիները հարյուրներով մնացին մարտի դաշտում ընկած, պարզվեց, որ բժիշկները գերի էին ընկել կամ փախուստի դիմել:

napoleon3

Նապոլեոն 3-րդ կայսրն այդ ժամանակ ազատ արձակեց ավստրիական բանակի բոլոր բժիշկներին, որպեսզի վիրավորների հարցը լուծվի: Պատմությունը մեծահոգությամբ ու բարի կամքի բազում օրինակներ կարող է մատուցել: Մնում է, որ դա սեփական օրինակ դարձնի նաև պաշտոնական Բաքուն, ու թեկուզ ուշացումով, բայց համապատասխան հետևություններ անի:

Ի վերջո, «սպիտակ դրոշ» հասկացությունը պետք է գոնե 21-րդ դարում ընկալելի դառնա Ադրբեջանի համար: Սա այն դեպքն է, երբ այդ դրոշն է պարզել ոչ միայն կորուստներ կրած Հայաստանը, այլև միջազգային հանրությունը:




Լրահոս