Այսօր շիկահերների միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 31-ը հռչակվել է որպես շիկահերների օր: Գիտնականները կարծում են, որ իսկական շիկահերը` եզակի երեւույթ, նրանց հաշվարկներով` 2202-ին շիկահերներն ընդհանրապես կվերանան երկրագնդի վրայից: Վերջին 50 տարվա ընթացքում շիկահերների քանակն ամբողջ աշխարհում 49 տոկոսից կրճատվել է 14 տոկոսի: Գիտնականների կարծիքով` վերջին շիկահեր մարդը կծնվի Ֆինլանդիայում, որտեղ բնակվում են ամենամեծ թվով շիկահերները: Շիկահերների համաշխարհային օրվա առաջին տոնն անցել է բավականին հետաքրքիր: Նրանք կազմակերպել են “Ադամանդե կրունկ” մրցանակաբաշխությունը, որին արժանանում են տաղանդավոր, խելացի, հաջողակ, մոդայիկ եւ անսահման կանացի շիկահերները:




Լրահոս