«Կալաշնիկով» ինքնաձիգից կրակել է հարևանի տան ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15.55-ին, ոստիկանության Ամասիայի բաժին է դիմել 1969 թ. ծնված Յուլիյա Ա.-ն և հայտնել, որ հունիսի 9-ին, ժամը 23.45-ի սահմաններում, համագյուղացին՝ 1959 թ. ծնված Հակոբ Ս.-ն, իր տան բակից ինքնաշեն ատրճանակով 4 անգամ կրակել է իրենց տան ուղղությամբ, իսկ հունիսի 29-ին, ժամը 22.00-ից 23.00-ն ընկած ժամանակահատվածում, Հակոբ Ս.-ն իր տան բակից «Կալաշնիկով» տիպի ինքնաձիգից կրակել է իրենց տան ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս