Երևանն ու Ստեփանակերտը շարունակում են փոխգործակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի և Ստեփանակերտի միջև կնքված համագործակցության համաձայնագրով նախատեսված ծրագրերով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Ստեփանակերտում է գտնվում Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, գնումների վարչության պետ Ռուդիկ Թադևոսյանը, Նորք Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, «Երքաղլույս» ՓԲԸ տնօրենը:

Պատվիրակություն անդամները հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետ Ս. Գրիգորյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքային բյուջեին, գնումների գործընթացին, եկամուտների հաշվառման և գանձման գործընթացին, ինչպես նաև քաղաքի արտաքին, մասնավորապես, ամանորյա լուսային ձևավորմանը վերաբերող և այլ հարցեր:

Երևանյան պատվիրակության անդամները քաղաքապետ տարոն Մարգարյանի անունից պատրաստակամություն են հայտնել ըստ ամենայնի աջակցելու քույր քաղաքին ինչպես վերը նշված, այնպես էլ քաղաքային տնտեսությանն առնչվող մյուս ոլորտներում: Պատվիրակություն անդամներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս