Արջը վազել է Սոչիի փողոցներով (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոցցանցերում տեսահոլովակ է հայտնվել, որում երևում է, թե ինչպես է արջը վազում Սոչիի փողոցներով:

Ինչպես «Ռոսբալտ»-ին տեղեկացրել է բլոգեր Ալեքսանդր Վոլկովը, դատելով կադրերից՝ արջը մայրուղով վազում է Ադլերի ուղղությամբ:

«Սոչիի շրջանում արջեր կարելի էր տեսնել միայն հեռավոր սարերում: Կրասնի Պոլյանայի մայրուղու շինարարության ժամանակ արջերը մոտեցել էին շինարարական տեխնիկային: Սակայն որ նրանք հայտնվեին անմիջապես քաղաքում, նման բան չէր եղել», – ասել է Վոլկովը:

Նախնական տվյալներով՝ կենդանին փախել է տիրոջից: Դրա մասին կարող է խոսել նաև այն, որ արջն առանց վախենալու տեղաշարջվում էր մայրուղու երթևեկելի մասով:




Լրահոս