Իրարից փող են ուզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է՝ Հայաստանի նախարարություններն էլ են իրենց հարաբերությունները դատարաններում պարզում: Խոսքը մասնավորապես ՀՀ բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարարությունների մասին է:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ դեռեւս այս տարվա օգոստոսի 28-ին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության պետական տեսչությունը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջաների ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի:

ՀՀ ԲՆ բնապահպանության պետական տեսչությունը դատարանից պահանջել է «Հայանտառից» բռնագանձել 345 հազար 500 դրամ: Մեր ձեռքի տակ եղած նյութերից պարզ չէ, թե նշված գումարը «Հայանտառն» ինչու է պարտք մնացել: Մեծ հաշվով՝ կողմերի վեճը կարելի է բնորոշել որպես մեր` հարկատուներիս վճարած փողերից իրենց մասնաբաժինն ավելացնելու համար մղվող «մարտ»: Բայց մյուս կողմից այն փաստը, որ երկու պետական հիմնարկներ չեն կարողանում իրենց ֆինանսական հարաբերությունները կարգավորել եւ ստիպված դիմում են դատարան, արդեն իսկ խոսուն փաստ է:




Լրահոս