Նոյեմբերի 23-ին է մահացել Կարպ Խաչվանքյանը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ դերասան, ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանը ծնվել է 1923 թվականի հունվարի 23-ին Ախալցխայում:

Հատկապես հայտնի է  կատակերգական ժանրում խաղացած դերերով: 1941 – 1944 թվականներին սովորել է Թբիլիսիի կինոստուդիային կից դերասանական դպրոցում։ 1944 թվականից աշխատում է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում։ Հայտնի դերերից են Ալդեմարո (Լոպե դե Վեգայի «Պարերի ուսուցիչը»), Նիկո (Հ. Պարոնյանի և Ա. Այվազյանի «Ատամնաբույժն արևելյան»), Պետրուչիո (Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը»), Տոնիո և Զանետտո (Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ»)։ Խաչվանքյանի բեմադրությունները՝ Ֆ. Լոուի «Իմ չքնաղ լեդի», Ի. Կալմանի «Միլվա», Ա. Այվազյանի «Սեր աստղերի տակ» և այլն, առանձնանում են երաժշտության, պարի և խոսքի միաձուլությամբ։

Հայտնի դերասանը մահացել է 1998 թվականի նոյեմբերի 23-ին:




Լրահոս