Ջերմաստիճանը կտրուկ կնվազի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուշադրություն

Նոյեմբերի 23-ին, գիշերը ժամը 00.00-ից ՀՀ լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են տեղումներ ձյան տեսքով, հովտային շրջաններում` անձրևի: Տեղումների հետևանքով որոշ ավտոճանապարհներին հնարավոր է մերկասառույց:

Հանրապետության տարածքում՝

Նոյեմբերի 23-ին հյուսիսային և արևելյան շրջաններում, 24-27-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային և արևելյան շրջաններում` ձյան տեսքով: Քամին` հարավ-արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 24-25-ին հատկապես արևելյան շրջաններում կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում`

Նոյեմբերի 23-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: 24-27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:




Լրահոս