ՃՏՊ` Գայի պողոտայում. բախվել են «Օպել»-ն ու «Նիսան»-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 22-ին, ժամը 18.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի թիվ 16 հասցեում գտնվող «Երևան Սիթի» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Օպել» մակնիշի 34 AS 382 պ/հ (վարորդ` Լ.Ս.) և «Նիսան» մակնիշի 01 MM 911 պ/հ (վարորդ`Դ. Մ.) ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են տարածքի սահմանազատման աշխատանքներ, գազի արտահոսք չի եղել:




Լրահոս