Տարօրինակ է Ուելբեկին «Արսենալ»-ի մարզաշապիկով տեսնելը.Ուեյն Ռունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի  հարձակվող Ուեյն Ռունին կարծում է, որ իր նախկին թիմակից Դենի Ուելբեկը ճիշտ որոշում է ընդունել՝ տեղափոխվելով լոնդոնյան «Արսենալ»։

«Ուելբեկը, թերևս, լավագույն ընտրությունը կատարեց կարիերայի զարգացման համար։ Նա հիանալի աշխատանք կատարեց և մի քանի գոլի հեղինակ դարձավ։ Դենին իր թիմի շարժունակությունն է ապահովում հարձակման գծում։ Իհարկե, մի փոքր տարօրինակ կլինի նրա դեմ խաղալ, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում նա իր ողջ կյանքն է անցկացրել։ Նա մանչեսթերցի տղա է, այնպես որ տարօրինակ է նրան լոնդոնյան «Արսենալ»-ի մարզաշապիկով տեսնելը։ Երբեմն Դենին իրեն շատ է ծանրաբեռնում մեծ ծավալի աշխատանքով, ինչի մասին ես իրեն էլ եմ ասել, սակայն միևնույն ժամանակ նա գոլեր է խփում և լավ տեսք ունի։




Լրահոս