Լենիգրադյան փողոցի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 22-ին, ժամը 22.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի «Շանթ» ռեստորան տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ (բախվել են 2 ավտոմեքենաներ), կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հասրաթյան փողոցում «Վոլկսվագեն Վենտո» մակնիշի 34 AO 852 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Վ. Հ., ծնվ. 1993 թ.) բախվել է «Մերսեդես» մակնիշի 34 PM 793 պ/հ ավտոմեքենային (վարորդ` Դ. Պ, ծնվ. 1986 թ.), այնուհետև` բենզալցակայանի պատին: «Վոլկսվագեն Վենտո»-ի վարորդը տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ վերջինիս առողջական վիճակը գնահատվել է բավարար: Հրշեջ-փրկարարները տեղում հսկողություն են իրականացրել՝ մինչև «Վոլկսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի պարունակությանը վերջանալը:




Լրահոս