Ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 09:45-ի դրությամբ, Սարավանի տարածաշրջանում տեղում է ձյուն, Նոյեմբերյանում, Եղեգնաձորում և Վայքում՝ անձրև:
Վարդենյաց , Դիլիջանի և Ջաջուռի (Քեթի) լեռնանցքների, Կոտայքի, Գորիսի ավտոճանապարհներին առաջացած մերկասառույցը ճանապարհաշինարարների կողմից մաքրվել և մշակվել է:
Հանրապետության մյուս շրջաններում ամպամած եղանակ է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:




Լրահոս