Լեոնարդո Դի Կապրիոյի ունեցվածքն ու անթիվ սիրուհիները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի կապուտաչյա կինոդերասան Լեոնարդո Դի Կապրիոյի կարողությունը գնահատվում է 200 մլն դոլար: Իգական սեռի ներկայացուցիչների սիրելին հայտնի է ոչ միայն իր դերասանական վարպետությամբ, բարձր եկամուտներով, այլև՝ կանանց հանդեպ իր թուլությամբ: Շատ հայտնի մոդելներ եղել են դերասանի սիրուհիները: Այսօր Armlur.am-ը կներկայացնի հայտնի դերասանի կարողությունն ու բազմաթից սիրուհիներին:

Դի Կապրիոն կանանց սիրելին «Ռոմեո և Ջուլիետա» և «Տիտանիկ» ֆիլմերից հետո: Նա առանձնատուն ունի Լոս-Անջելես քաղաքում և բնակարան՝ Նյու-Յորքում: 2009թ. նա կղզի ձեռք բերեց Բելիզում: Դի Կապրիոն համարվում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասաններից մեկը:

Լեոնարդո Դի Կապրիոյի ստացած հոնորարները՝

«Սկիզբ» (2010թ.)  59 մլն դոլար (գումարն իր մեջ ներառում է հոնորարը և ֆիլմի DVD-ների վաճառքից ստացված գումարները)

«Արյունոտ ադամանդ» (2006թ.), 20 մլն դոլար

«Օդաչու» (2004թ.), 20 մլն դոլար

«Բռնիր ինձ, եթե կարող ես» (2002թ.), 20 մլն դոլար

«Նյու Յորքի բանդաները» (2002թ. ), 10 մլն դոլար

«Տիտանիկ» (1997թ), 2 մլն 500 հազար դոլար

Ամերիկացի դերասանը (40 տարեկան) հանդիպել է հետևյալ կանանց հետ.

Լեոնարդոն և Բար Ռաֆայելին ծանոթացել են 2005թ. և հանդիպել հինգ տարի՝ մինչ 2010թ.

1

Լիվ Թայլորին և Դի Կապրիոյին սիրավեպ էին վերագրում 90-ականների վերջերին

2

Ամբեր Վալետին դերասանը տեսել է ամսագրերի շապիկին և որոշել ծանոթանալ: Դա հենց այն ժամանակ էր, երբ դերասանը համաշխարհային  ճանաչում էր ձեռք բերել «Տիտանիկ» ֆիլմից հետո: Զույգը միասին երկու տարի գոյատևեց:

3

Դերասանուհի Վիրջիանա Լեդեոնի հետ դերասանը հանդիպել էր 2000թ.՝ «Ծովափ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Նրանց էկրանային սերը տեղափոխվեց իրական կյանք:

4

Կլեր Դենսը և Լիոնարդո Դի Կապրիոն միասին խաղացել են «Ռոմեո և Ջուլիետա» ֆիլմում՝ 1996թ.: Շատերն էին պնդում, թե նկարահանման հրապարակից դուրս նրանց միջև սիրավեպ կա, սակայն մինչ այժմ էլ նրանց միության մասին լուրերը պաշտոնապես չեն հաստատվել:

5

Միչիգանից մոդել Քրիսթան Զանգն ու Դի Կապրիոն հանդիպել են 1996-97թթ.:

6

Ժիզել Բունդհեն ու Դի Կապրիոն հանդիպել են 5 տարի:

7

Սիենա Միլեր

8




Լրահոս