Մեննի Պակյայոն ծեծի է ենթարկել Քրիս Ալգիերիին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի Մակաո քաղաքում կայացել է ամերիկացի բռնցքամարտիկ, սուպերթեթև քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Քրիս Ալգիերիի և լեգենդար ֆիլիպինցի, կիսամիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Մեննի Պակյայոյի մենամարտը:

Ինչպես կանխատեսվում էր, մենամարտը եղել է միակողմանի: Պակյայոն թույլ չի տվել իր մրցակցին որևէ մտահղացում իրականացնել: Չնայած մի շարք նոկդաուններին, Պակյայոյին չի հաջողվել ժամանակից շուտ ավարտել մենամարտը:

Դրա հետ միասին, Ալգիերին ստացել է իր կարիերայում ամենաբարձր հոնորարը՝ 1.7 մլն դոլար, որը 17 անգամ ավելի բարձր է, քան նա ստացել էր Պրովոդնիկովի դեմ մենամարտում:




Լրահոս