Բացահայտվել են յուրացման, շորթման և խուլիգանության դեպքեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 6-ը, գողության 19 դեպքից՝ 10-ը, խարդախության 11 դեպքից՝ 9-ը:

Բացահայտվել է յուրացման, շորթման, ապօրինի ծառահատման և խուլիգանության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման ՝ 1, մարմնական վնասվածք հասցնելու՝ 2, գողության և խարդախության 3-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




Լրահոս