Կործանված ուղղաթիռը սև արկղ չունի. ՊՆ խոսնակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հատնել էր, որ այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում զինվորական արարողակարգով հուղարկավորեցին ադրբեջանական զինուժի կողմից խոցված ԼՂՀ ՊԲ «ՄԻ-24» ուղղաթիռի անձնակազմի անդամներին` հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանին, անձնակազմի անդամներ, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանին և լեյտենանտ Ազատ Սահակյանին:

Լրագրողների հետ առանձնազրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով խոցված ուղղաթիռի տարհանված մասերի վերծանմանը, վստահեցրեց, որ հնարավոր է եղել ձեռք բերել բոլոր այն անհրաժեշտ սարքավորումները, որոնցով կիրականացվեն վերծանման աշխատանքները:

Ինչ վերաբերում է սև արկղին, Ա. Հովհաննիսյանը նշեց, որ սև արկղ որպես այդպիսին նշված ուղղաթիռը չունի: Նրա դեպքում սև արկղի դեր կատարում է մեկ այլ սարքավորում, որը ևս հնարավոր է եղել տարհանել:

«Այս պահին ամեն ինչ կախված է Ադրբեջանի դիրքորոշումից: Իհարկե, միջազգային կառույցները շատ լավ գիտեն հակառակորդի վարած քաղաքականությունը: Սակայն մենք, միևնույն է, մեր կատարած վերլուծությունների արդյունքները նրանց ներկայացնելու ենք»,-ասաց ՊՆ խոսնակը:

Վերջինիս խոսքով՝ այս պահին սահմանին կրակոցներ հնչում են, սակայն իրավիճակը լարված անվանել չի կարելի:




Լրահոս