Դոլարի թանկացումը միայն վնասնե՞ր կբերի. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրեթե բոլոր գնահատականներով` մեր հասարակության ճնշող մեծամասնությունն աղքատ է համարվում, ինչը նշանակում է, որ այդ հասարակության անդամներն արտարժույթի հետ առնչություն չպետք է ունենան: Սրանով հանդերձ՝ Armlur.am -ի հարցումները պարզեցին, որ մարդիկ ոչ միայն տեղյակ են նախօրեին արձանագրված դոլարի թանկացումից, այլ նաև` տնտեսագիտական կանխատեսումներ էին անում:

Տեղի ունենցածը երևանցիներն, իհարկե, չէին ողջունում ու հայտարարում էին, որ թանկացումները Հայաստանի նման գրեթե ամեն ինչ ներմուծող երկրում անխուսափելի են լինելու, իսկ հակառակ գործընթացը հազիվ տեղի ունենա, ու ավելի հավանական է, որ դոլարը և եվրոն կկայունանան այս պահին գործող փոխարժեքի շրջանակներում:

Լուսինե Հակոբյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս