Կշարունակվի հայ-հնդկական համագործակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Հնդկաստանում վերջերս ձևավորված ավանդական բժշկության նախարարության ներկաացուցիչները:

Ողջունելով հյուրերին` Արմեն Մուրադյանը նշեց, որ վեջին տասը տարիների ընթացքում հայ-հնդկական համագործակցությունն առողջապահական ոլորտում սերտ է:
«Բուժական աշխատանքները և մասնավորապես կրթական լավագույն ծրագրերը սերտ համագործակցության հավաստիքն են»,- ասաց Արմեն Մուրադյանը, ում գնահատմամբ այն փաստը, որ Երևանի Մխիթար Հերացու պետական բժշկական համալրասանում կրթության ստացած ավելի քան 2500 շրջանավարտներն այժմ հաջողությամբ իրենց մասնագիտական գործունեությունն են ծավալում ոչ միայն Հնդկաստանում, այլև ԱՄՆ-ում, Եվրոպայում վկայում են մեր երկրում որակյալ բժշկական կրթության մասին:

ՀՀ առողջապահության նախարարի խոսքով` Հայաստանն առողջապահական համակարգում որդեգրել է ապացուցողական բժշկության վրա հիմնված զարգացման ճանապարհ, սակայն առկա են հիվանդություններ, որոնց բուժման ընթացքը ենթադրում է ավանդական բժշկական մեթոդների կիրառում:

Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն ևս փաստեց, որ Հայաստանը և Հնդկաստանը հաջողությամբ ծրագրեր են իրականացնում առողջապահական տարբեր ոլորտներում:

«Համագործակցության լավագույն օրինակներից է հեռաբժշկության ծրագիրը, որն իրականացման փուլում է և նպաստում է Հայաստանի բուժհաստատությունների սպասարկման որակի բարձրացմանը»,- նշեց դիվանագետը:

Նա շնորհակալությու հայտնեց ՀՀ առողջապահության նախարարությանը, ինչպես նաև ԵրՊԲՀ ղեկավարությանը Հնդկաստանի ավանդական բժշկության մասնագետներին Հայաստան հրավիրելու և իրենց երկրի փորձը ներկայացնելու հնարավորության համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց կրթության, հնդկական ավանդական բժշկության ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանը:

Կողմերը նշեցին փորձի փոխանակմանը միտված համատեղ հեռանկարային ծրագրերի պատրաստակամության մասին:




Լրահոս