Տարվա լավագույն պաշտպանների թեկնածուները. ՖԻՖԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) FIFPro-ի հետ համատեղ ներկայացրել  է 2014 թվականի խորհրդանշական հավաքականում հայտնվելու հավակնորդ պաշտպաններին:

Լավագույնների թվում կարող են լինել.

Դավիդ Ալաբա («Բավարիա», Ավստրիա), Ֆիլիպ Լամ ու Ջերոմ Բոատենգ (երկուսն էլ «Բավարիա», Գերմանիա), Մաթս Հումելս («Բորուսիա» Դ., Գերմանիա), Դավիդ Լուիս ու Տյագո Սիլվա (երկուսն էլ ՊՍԺ, Բրազիլիա), Դիեգո Գոդին («Ատլետիկո», Ուրուգվայ), Սերխիո Ռամոս ու Դանիել Կարվախալ (երկուս էլ «Ռեալ», Իսպանիա), Ռաֆայել Վարան («Ռեալ», Ֆրանսիա), Պեպե («Ռեալ», Պորտուգալիա), Մարսելո («Ռեալ», Բրազիլիա), Բրանիսլավ Իվանովիչ («Չելսի», Սերբիա), Ֆիլիպե Լուիս («Չելսի», Բրազիլիա), Ժորդի Ալբա ու Ժերար Պիկե (երկուսն էլ «Բարսելոնա», Իսպանիա), Դանիել Ալվես («Բարսելոնա», Բրազիլիա), Խավյեր Մասկերանո («Բարսելոնա», Արգենտինա), Վենսան Կոմպանի («Մանչեսթեր Սիթի», Բելգիա), Պաբլո Սաբալյետա («Մանչեսթեր Սիթի», Արգենտինա)։

Հիշեցնենք, որ քվեարկությանը մասնակցելու են ֆուտբոլիստներ ամբողջ աշխարհից։




Լրահոս