Հայաստանը հերթական վարկն է վերցնում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարկային միանգամից հինգ պայմանագիր է հաստատվելու` ընդհանուր 165 միլիոն դոլարի եւ 32 միլիոն 500 հազար եվրոյի չափով: Երեք պայմանագրերը կնքվելու են «Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի» հետ` 50 միլիոն, 40 միլիոն եւ 75 միլիոն դոլարի չափով: 25,5 միլիոն եվրոյի պայմանագիրն էլ պետք է կնքվի «Եվրոպական ներդրումային բանկի» հետ: Նշված վարկերը տրվելու են 25 տարի ժամկետով: Հինգերորդ պայմանագիրը կնքվելու է ՀՀ մշակույթի նախարարության եւ ավստրիական «Վաագներ-Բիրո կոնսորցիումի» միջեւ: Այս պայմանագրով նախատեսվում է 7 մլն եվրոյի վարկ վերցնել ավստրիական «Էրստե» բանկից 23 տարի ժամկետով, որպեսզի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը վերանորոգվի: Մի խոսքով՝ ամենատարրական խնդիրները լուծելու համար անգամ մեր հանրապետությունը միջոցներ չունի եւ ստիպված է վարկը վարկի ետեւից վերցնել: Ստացվում է՝ «ապառիկով» թատրոն վերանորոգելու համար»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս