Մարկ Ցուկերբերգը մեկ օրում 6 մլն է վաստակում. որքան են կազմում նրա եկամուտները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոչ միայն web-ծրագրավորողների, այլև հասարակ քաղաքացիների համար մշտապես հետաքրքրություն է ներկայացնում այն հարցը, թե ինչքան է վաստակում Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:

27591_1

Մարկ Ցուկերբերգի կարողությունը երբեք գաղտնի չի պահվել: ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանց ցուցակում Մարկ Ցուկերբերգը տարիներ առաջ զբաղեցնում էր 14-րդ հորիզոնականը: Այդ ժամանակ նրա կարողությունը գնահատվում էր 17.5 մլրդ դոլար: IPO-ի ակցիաների վաճառքը նրան էլ ավելի հարուստ դարձրեց: Դրանից հետո նրա կարողությունը գնահատվում էր 19 մլրդ դոլար:

EXCLUSIVE: Mark Zuckerberh and wife Priscilla Chan vacation in Hawaii

ԱՄՆ-ի բարձր վարձատրվող թոփ-մենեջերների վարկանիշի համաձայն, Մարկ Ցուկերբերգը նախորդ տարի վաստակել է 2.27 մլրդ դոլար: Դա նշանակում է, որ միջինում բիզնեսմենի հաշվին օրական 6 մլն դոլար է ավելանում: Իսկ Forbes պարբերականի տվյալներն ապացուցում են, որ սոցիալական կայքերի միջոցով կարելի է ավելի շատ վաստակել, քան ծրագրավորման: Համաձայն Forbes-ի տվյալների` 2013թ. Ցուկերբերգի եկամուտներն ավելի շատ են եղել, քան Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսինը:

скачанные файлы

Ամեն դեպքում Ցուկերբերգը գտնվում է IT ոլորտում հարուստ մարդկանց միայն 3-րդ հորիզոնականում, իսկ Գեյթսը նախկինի պես գլխավորում է ցուցակը: Այժմ երիտասարդ բիզնեսմենի ուենցվածքը գնահատվում է 34 մլրդ դոլար:

Ցուկերբերգի առանձնատունը

5

1

2

3

4




Լրահոս