Արդեն մեկ շաբաթ Արտակ Շաբոյանը խանութ չի՞ մտել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը քիչ առաջ «Հայաթ Փլեյս» հյուրանոցում տեղի ունեցած գործարար համաժողովում հայտարարեց, որ ինքը տեղյակ չէ նախորդ երկուշաբթիից կաթնամթերքի շուկայում արձանագրվող գնաճից:

Armlur.am-ի տեսանյութերում ողջ շաբաթվա ընթացքում ներկայացրել ենք մանր ու մեծ խանութների ներկայացուցիչների դժգոհությունները կաթնամթերքի և մյուս շուկաներում արձանագրված գնաճի վերաբերյալ:

Կոնկրետ դեպքում խոսքը շուրջ 10 % թանկացումների մասին է, ինչի առթիվ պաշտոնյան խոստացավ հենց այսօր ուսումնասիրություն անցկացնել և համապատասխան քայլեր ձեռնարկել:

Հարկ է կարծել, որ Ա. Շաբոյանը կամ նրա ընտանիքի անդամներն արդեն մեկ շաբաթ որևէ խանութ չեն մտել:




Լրահոս