«Հիմա ես մե՞ղք ունեմ, որ իմ խնամին իշխանափոխության է գնում» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոլորի կողմից ընդունելի ո՞նց կարող եմ լինել: Բոլորի մեջ կլինեն մարդիկ, որ դեմ կլինեն: Չկա մի մարդ, որին բոլորը հարգեն, սիրեն: Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Իմ խնդիրը դրանով չի սկսվում և ավարտվում, որ բոլորն ինձ ընդունեն: Ինձ համար կարևոր է գործի արդյունավետությունը: Ես կփորձեմ այնպիսի գործ ծավալել, որ ունենանք հաջողություն: Հիմա այս հաջողության գործընթացներում ես ակնկալում եմ բոլորի աջակցությունը, առաջարկը», -ընդգծեց նա:

Անդրադառնալով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանի քննադատությանը՝ ուղղված կառավարությանը՝ Հովիկ Աբրահամյանը վստահեցրեց, որ Կարեն Կարապետյանն իրեն անձամբ չի քննադատել.«Քննադատություններ կլինեն բազմաթիվ»:

Հարցին, թե արդյո՞ք երկու քարի արանքում չէ, երբ իր հարազատները եռյակի թիմում իշխանափոխության են գնում, վարչապետը նախ ճշտեց. «Իմ բարեկամնե՞րը… Խնամի՞ն: Գիտե՞ս ինչ, բարեկամ ես համարում եմ` եղբայր, քույր: Հիմա ես պատասխանատվությո՞ւն եմ կրում, եթե նման բարեկամներ գնում են իշխանափոխության: Բայց որտե՞ղ են գնացել, ես չեմ տեսել: Իմ կարծիքով` չեն գնում իշխանափոխության»:

Նա անդրադարձավ նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդու` Արման Սահակյանի հետ հարաբերություններին:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս