Կենսաթոշակները կբարձրանան 14 տոկոսով (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ. հունվարի 1-ից Հայաստանում կենսաթոշակը 14%-ով կբարձրանա: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է ՀՀ աշխատանքի ևսոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նա նշել է, որ կենսաթոշակը 36 հազարից կդառնա 41 հազար դրամ:

2015թ. հունվարի 1-ից բազային կենսաթոշակի չափը 14-ից կդառնա 16 հազար դրամ, իսկ աշխատանքային ստաժի համար վճարումները՝ 700-ից 800 դրամ:

2015թ. հունվարի 1-ից նախատեսվում է նաև զինվորական կենսաթոշակների ավելացում, որոնք 2014թ. ամռանն արդեն բարձրացվել էին: Նախարարը խոսեց նաև կուտակային կենսաթոշակային համակարգի մասին, որի վերաբերյալ դեռևս շարունակվում են բողոքներ ստացվել:




Լրահոս