Շրջայց կատարելով Գյումրիի կենտրոնական փողոցների խանութներում՝ Armlur.am-ի թղթակիցը համոզվեց, որ այսօր առավոտից քաղաքի խանութներում հացը վաճառվում է 20-30 դրամ ավել գնով:
Գյումրիի «Կառոնա» մարկետի աշխատակիցների խոսքերով՝ իրենք էլ են անակնկալի եկել, երբ առավոտյան հացը ստացել են նոր գնով: Մեզ հետ զրույցում նրանք ասացին, որ փռերի տերերը պնդում են, որ այլ ելք չունեն, իրենց բիզնեսը տուժում է, քանի որ դոլարն անակնկալ կերպով բարձրացել է:
Այսօր արդեն 130 դրամանոց հացը վաճառվում է 150 դրամով, 140 դրամանոցը՝ 160, լավաշի հատը նախկին 90 դրամի փոխարեն վաճառվում է 100 դրամով:
Ի դեպ, նշենք, որ դեռ 2 ամիս առաջ Գյումրիում հացն արդեն 10 դրամով հասցրել էր թանկանալ:
Արևիկ Հակոբյան
Գյումրի