
Երևանի քաղաքապետարանն ու երթուղայինների գծատերերը համաձայնության են եկել ժամանակավորապես կայունացնել վիճակը, վերականգնել երթուղիների սպասարկումը: Այս մասին Armlur.am-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Այո, պայմանավորվածություն է ձեռք բերվել, և որոշ երթուղիներ արդեն բնականոն կերպով աշխատում են»,- տեղեկացրին մեզ Երևանի քաղաքապետարանից: