Հայաստանի հոգին հասկանալու համար պետք է նախևառաջ այստեղ գալ. CNN-ի անդրադարձը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան CNN հեռուստաընկերությունն անդրադարձ է կատարել Հայաստանին ` ներկայացնելով On The Road. Armenia խորագրով ռեպորտաժը: Ռեպորտաժում նշվում է, որ «իրենք ուղևորվում են հնագույն մի երկիր, որը շատերն են հայրենիք անվանում, սակայն քչերը` տուն»:

Ռեպորտաժի սկզբում հեղինակը պատմում է մայրաքաղաք Երևանի մասին.  «23 տարվա անկախության պատմություն ունեցող փոքրիկ այս քաղաքը նոր է սկսել մոռացության մատնել իր խորհրդային անցյալը»:

Հեղինակն այցելում է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` ընդգծելով, որ «Հայաստանի հոգին հասկանալու համար պետք է նախևառաջ այստեղ գալ»:

Ռեպորտաժի պատրաստման ընթացքում հեղինակը պատմում է նաև ավանդական հայկական «նախաճաշ» խաշի մասին` հնարավորություն ունենալով անձամբ փորձել այդ կերակրատեսակը:




Լրահոս