Չեմ հեռանա «Բորուսիա»-ից. Յուրգեն Կլոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ չի պատրաստվում լքել գերմանական ակումբը: Ընդգծենք, որ դորտմունդյան ակումբն այժմ 15 միավորով հետնապահների թվում է:

«Ոչ մի դեպքում չեմ հուսալքվի եւ հեռանա թիմից: Սխալներ թույլ տվել եմ նաև ես, սակայն պետք է ասեմ, որ մրցաշրջանի նախապատրաստական փուլն անհաջող էր:

Այն, որ հիմարների պես հայտնվել ենք այստեղ, դա արդարացի է: Սա մեր կյանքի վատագույն մրցաշրջանն է: Վստահ եմ, որ առաջնության երկրորդ շրջանում մեզ հաղթելը լինելու է շատ բարդ», – նշել է Կլոպը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 17 տուրերում Դորտմունդի «Բորուսիան» կրել է 10 պարտություն եւ առաջին շրջանից հետո 15 միավորով բաժանում է վերջին 2 տեղերը:




Լրահոս