Ամանորյա անեկդոտ

Ամանորյա անեկդոտ

Փոստի աշխատողները նամակները տեսակավորելիս հանդիպեցին մի նամակի, որը  Ձմեռ Պապին ուղարկել էր մի փոքրիկ: Որոշեցին բացել և կարդալ.
-Բարև, սիրելի Ձմեռ Պապ: Դրսում ցուրտ է, շուտով Նոր տարին կգա, իսկ ես տնից չեմ կարող դուրս գալ, որովհետև վերարկու, գլխարկ, տաք կոշիկներ և ձեռնոցներ չունեմ: Եթե հնարավոր է, ուղարկիր ինձ  վերարկու, գլխարկ, տաք կոշիկներ և ձեռնոցներ:

Փոստի աշխատողները խղճացին, գումար հավաքեցին՝ ով ինչքան կարող էր: Գնեցին փոքրիկի ուզած նվերները, բայց ձեռնոցների համար գումարը չբավարարեց: Որոշեցին ուղարկել նվերներն առանց ձեռնոցների:

Որոշ ժամանակ անց փոքրիկից նորից նամակ եկավ Ձմեռ Պապին.

– Շնորհակալություն նվերների համար, սիրելի Ձմեռ Պապ: Բայց ձեռնոցները ինձ չհասան, երևի փոստի աշխատողներն էին ծանրոցից հանել…