Պաշտոնական Բաքուն, որն այսօր ավելի վաղ հերքում էր այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում զոհեր կամ վիրավորներ ունենալու հայկական կողմի տեղեկությունները, հայտարարում է, որ Աղդամի շրջանի Խնդրստան գյուղի տարածքում ծանր վիրավորվել է 1979 թ ծնված ադրբեջանական բանակի ենթասպա Շամո Ահմեդը օղլու Մամեդովը, գրում է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը:
Համաձայն տեղեկության` Մամեդովը կորցրել է ոտքը:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հունվարի 5-ին և 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 320 անգամ: Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, որի արդյունքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի առնվազն երեք զինծառայող: Ըստ հավաստի աղբյուրների, սպանվածներից մեկը ադրբեջանական բանակի 703-րդ բրիգադի ենթասպա Էլդար Մամեդովն է, իսկ մյուսների տվյալները ճշտվում են: