Ինքնասպան է եղել դատապարտյալ Շվոյ Էմիլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ին հայտնի դարձավ, որ ժամեր առաջ «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է Էմիլ Բարսեղյան անունով դատապարտյալ: Նա առավել հայտնի էր Շվոյ Էմիլ անվամբ:

Մեր տեղեկություններով՝ դատապարտյալը երեկ գտնվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, որտեղ միջատներ ոչնչացնելու համար նախատեսված դեղ է խմել, ինչից հետո նրան «Արմենիա» ԲԿ են տեղափոխել:

Այս պահին հիվանդանոցում են գտնվում  Էմիլի հարազատները, ովքեր գնացել էին վերջինիս տեսակցության և անսպասելիորեն տեղեկացել, որ նա մահացել է:

Նշենք, որ Էմիլ Բարսեղյանին 4 ամիս էր մնացել կալանավայրից դուրս գալու համար: Նշենք նաև, որ նա Վարդենիս քաղաքի բնակիչ էր:




Լրահոս