Պերմյակովը բացատրել է. սպանդն իրականացրել է՝ վախենալով, որ իրեն կմատնեն (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վալերի Պերմյակովը հարցաքննության ժամանակ պատմել է հետաքննիչներին, թե ինչն է նրան դրդել հանցագործություն կատարել: Երիտասարդը բացատրել է, որ փախուստի է դիմել զորամասից, քանի որ չի ցանկացել ծառայել:

Փախուստից հետո Պերմյակովը ներխուժել է բազմանդամ ընտանիք ջուր խմելու նպատակով: Երբ բնակիչները հայտնաբերել են զինվորին, նա վախեցել է, որ իրեն կմատնեն զորամասի ղեկավարությանն ու նրանց սպանել է:

«Հարցաքննության ժամանակ Պերմյակովը հայտարարել է, որ չի ծրագրավորել մարդասպանությունը, սական փախուստը ծրագրավորված է եղել: Նա չի ցանկացել ծառայել բանակում, իսկ մարդկանց սպանել է վախենալով, որ վերջիններս նրան կմատնեն»,- հայտնել է ՌԴ ՊՆ-ում Lifenews-ի աղբյուրը:




Լրահոս