App Armenia հավելվածը App Store-ում ներբեռնումների թվով առաջին տեղում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

21 հունվարի, 2015 թ., Երևան. Beeline-ի և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոնի կողմից համատեղ մշակված App Armenia բջջային հավելվածը App Store մարքեթում Հայաստանում ներբեռնումների թվով առաջատարն է:

App Armenia հարթակը և հավելվածը գործարկվել են 2014 թ. դեկտեմբերի 20-ին: Մեկ ամսում հավելվածը App Store և Google Play մարքեթներից ներբեռնվել է ավելի քան 11000 անգամ: App Armenia բջջային հավելվածը հնարավորություն է տալիս օգտվել բազմազան բջջային բովանդակությունից, ներբեռնել այն, կիսվել ընկերների հետ և այլն: Այժմ բջջային հավելվածի համակարգում արդեն առկա է ավելի քան 200 հավելված, 730 պաստառ, 810 ռինգտոն և ձայնային ծանուցումների 410 ֆայլ:

«Այժմ արդեն իսկ կարելի է փաստել, որ Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոնի հետ համատեղ մեր նախագիծը հաջողված է: Ընդամենը մեկ ամսում ներբեռնումների ռեկորդային թիվը և հավելվածն օգտագործողների դրական արձագանքը լավագույն պարգևատրումն են մեր աշխատանքի համար, և մենք երջանիկ ենք, որ նոր ծրագրի շնորհիվ կարողացանք հավելվածն օգտագործողների կյանքը դարձնել ավելի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Ուրախալի է, որ App Armenia-ն լավ մեկնարկ ունեցավ: Համակարգի միջոցով բազմաթիվ հայկական հավելվածների ներբեռնումների քանակն արդեն իսկ հասնում է մի քանի հարյուրի, ինչը վկայում է, որ App Armenia-ն հայկական բջջային նախագծերի աջակցության արդյունավետ գործիք է: App Armenia համակարգի զարգացման աշխատանքերն այժմ ևս ընթանում են, և առաջիկա ամիսներին կենտրոնանալու ենք համակարգում հայկական բարձրորակ լուսանկարներ և ձայնային բովանդակություն ապահովելու ուղղությամբ»,- նշեց «Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն» hիմնադրամի տնօրեն Սամվել Չախալյանը:

App Armenia համակարգը բաղկացած է երկու հիմնական մասից՝ Web և Mobile: App.am կայքն օգտատերերին հնարավորություն է ընձեռում գրանցվել և ստեղծված էջում ներկայացնել սեփական պաստառները կամ ձայնային ֆայլերը, իսկ բջջային հավելվածի միջոցով՝ իրենց սմարթֆոններում օգտագործել App.am կայքի ամբողջ բովանդակությունը: App Armenia բջջային հավելվածը հասնելի է Android և iOS համակարգով աշխատող հեռախոսների համար և այն կարելի է ներբեռնել Play Store և App Store մարքեթներից։ App Armenia նախագիծն ուղղված է բջջային հայալեզու բովանդակության զարգացմանը։




Լրահոս