Հիլարի Քլինթոնը ծաղրելով նմանակել է Վլադիմիր Պուտինին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանադայի առևտրային պալատի առջև ելույթ ունենալով ՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նմանակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի ակներև կերպով ցույց տա ԱՄՆ-ում ու Ռուսաստանում նախագահական ընտրությունների տարբերությունները, գրում է The Washington Times-ը:

Նրա կարծիքով՝ Պուտինը «նախընտրական գործընթացի» իմիտացիայի կարիք չունի, քանի որ պարզապես կարող է ժողովրդին հայտարարել կրկին նախագահ դառնալու մտադրության մասին:

«Վլադիմիր, չէի՞ք ցանկանա կրկին նախագահ դառնալ: Կարծում եմ՝ կցանկանայի: Ինչո՞ւ այդ մասին պարզապես չհայտարարենք: Մենք Դմիտրիին կասենք, որ նա կարող է վարչապետ լինել: Հիասքանչ է: Հոյակապ միտք է»,- նմանակել է Հիլարի Քլինթոնը Պուտինին:




Լրահոս