Գողություն՝ «Քոֆի շոփ» սրճարանից (տեսագրություն)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է 2015թ. հունվարի 15-ին «Քոֆի շոփ» սրճարանից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնականի բաժնից ստացվել է դեպքի վայրում տեղադրված տեսագրող սարքավորման տեսագրությունը, որը պարունակում է նաև դեպքի օրը տվյալ սրճարանում կատարված իրադարձությունների տեսաշարը։

Քննության տվյալներով՝ հափշտակվել է արծաթյա զարդ և կանխիկ գումար՝ պատճառելով մի քանի հարյուր հազար դրամի գույքային վնաս:

Ովքեր ճանաչում են տեսագրության մեջ պատկերված երիտասարդին կամ որևէ տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:




Լրահոս