Գեղարդ Մուսասին նոկաուտի ենթարկեց Դեն Հենդերսոնին UFC on Fox 14 մրցաշարում (վիդեո, ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի ունեցավ UFC on Fox 14  մրցաշարը, որտեղ որոշվում էր միջին ծանրության քաշային կարգում լավագույն մարզիկը: Ամերիկացի Ջոն Ջոնսոնը պարզապես ցնցեց տեղական հանդիսատեսին: Նա իր շվեդ մրցակցին մենամարտի հենց սկզբին աջակողմյան հարվածով գետնին տապալեց: Նշենք, որ մենամարտի դուրս եկած երեք շվեդներից ոչ ոք չի հաղթել:
1418861062_ufconfox14-2

Հայազգի Գեղարդ Մուսասին շրջանցեց Դեն Հենդերսոնին՝ նոկաուտի ենթարկելով նրան: Իսկ այ Հենդերսոնը բոլորովին գոհ չմնաց դատավորների գրանցած արդյունքներից՝ նշելով, որ ինքն ի վիճակի էր շարունակել մենամարտը:

Մրցաշարում իրենց մասնակցությունն ունեցան նաև 4 ռուսաստանցիներ և մեկ ուկրաինացի մարզիկ: Նիկիտա Կրիլովն առանց դժվարությունների հաղթեց իր մրցակիցներին, մինչդեռ ռուսաստանցի մարզիկները միանշանակ հաղթանակ չտոնեցին: Ալբերտ Թումենովը և Մայրիբեկ Թայսումովը իրենց հաշվին գրանցեցին երեքական հաղթանակ, իսկ Սուլթան Ալիևը և Կոնստանտին Երոխինը գրանցեցին պարտություն:

UFC on Fox 14 – արդյունքները

Էնթոնի Ջոնսոնը հաղթեց Ալեքսանդր Գուստավսոնին՝ գրանցելով տեխնիկական նոկաուտ (ձեռքերով հարված) Р1 2:15

gus-rumble.0_standard_730.0

 

Գեղարդ Մուսասին հաղթեց Դեն Հենդերսոնին՝ գրանցելով տեխնիկական նոկաուտ (ձեռքերով հարված) Р1 1:10
ufn-stockholm-weighin-0042_1

Ռայան Բեյդերը հաղթեց Ֆիլ Դեվինսին

Սեմ Սիսելիան հաղթեց Ակիր Կորասանիին՝ գրանցելով նոկաուտ (ձեռքով հարված) Р1 3:26

Ալբերտ Թումնեովը հաղթեց Մուսոկեին

Քենի Ռոբերդսոնը հաղթեց Սույթան Ալիևին՝ գրանցելով նոկաուտ (ձեռքով հարված) Р1 2:42

Մակվան Ամիրխանին հաղթեց Էդնի Օգլային՝ տեխնիկական նոկաուտի ենթարկելով նրան

Նիկիտա Կրիլովը հաղթեց Ստանիսլավ Նեդկովին
Մեյրիբեկ Թայսումովը հաղթեց Էնթոնի Կրիստոդուլին՝ նոկաուտի ենթարկելով
Միրսադ Բեկտիչը հաղթեց Փոլ Ռեդմոնդին
Վիկտոր Պեշտան հաղթեց Կոնստանտին Երոխինին
Նիլ Սիրին հաղթեց Կրիս Բիլին

Հիշեցնենք, որ հայազգի մարզիկ Գեղարդ Մուսասին  հայտարարել էր, որ ավելի լավ է մեռնի, քան պարտվի:

 Գեղարդ Մուսասի vs Դեն Հենդերսոն

Ալեքսանդր Գուստաֆսոն VS. Էնտոնի Ջոնսոն




Լրահոս