Կոտայքի մարզում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 25-ին, ժամը 16.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Գեղադիր գյուղի մոտակայքում տեղի ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միտցուբիշի պաջերո» մակնիշի 34 ZR 718 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Է. Մ., ծնվ. 1985թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Գեղադիր գյուղի 3-րդ փողոցի թիվ 4 տան ավտոտնակի դռանը: Ուղևոր Լ. Մ.-ն (ծնվ. 1980թ.) ստացել է ձեռքի վնասվածք և հոսպիտալացվել «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան հոսանքազրկվել է տեղի ուժերով, վառելիքի արտահոսք չկա:




Լրահոս