Վթարի է ենթարկվել ՊՆ N զորամասի դասակի հրամանատարը Shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Ժամը 23:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 33-ամյա Արման Ազիբեկյանը իր վարած Opel մակնիշի 34 ՕF 215 համարանիշի ավտոմեքենայով Երևան- Գյումրի ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Ազիբեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Ազիբեկյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում` որպես դասակի հրամանատար:




Լրահոս