Թումանյանի տարածաշրջանում ձյուն է տեղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թումանյանի տարածաշրջանում տեղում է ձյուն:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:




Լրահոս