«Բորուսիա»-ի յուրաքանչյուր ֆուտբոլիստ գերազանց մարզավիճակում է. Հյումելս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի ավագ Մատս Հյումելսը հայտարարել է, որ այժմ ավելի լավ մարզավիճակում է գտնվում, քան մրցաշրջանի առաջին փուլում:

«Մենք հիանալի աշխատեցինք ձմեռային դադարի ժամանակ: «Բորուսիա»-ի յուրաքանչյուր ֆուտբոլիստ գերազանց մարզավիճակում է: Դա շատ կարևոր է: Անձամբ ես բարելավել եմ խաղային որակներս և կարող եմ ավելի լավ խաղ ցուցադրել: Իհարկե, չեմ կարող երաշխավորել, որ կխաղամ այնպես, ինչպես ցանկանում եմ, բայց լավատես եմ»,- նշել է նա:

Հավելենք, որ առաջին շրջանից հետո դորտմունդցիները զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականը:




Լրահոս