Վթարի է ենթարկվել հայտնի դուդուկահար Կամո Սեյրանյանը. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հունվարի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:20-ի սահմաններում Քանաքեռ -Զեյթուն բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «քթի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մետ է տեղափոխվել Չարենցավանի 4-րդ թաղամասի 14 շենքի բնակիչ, 36-ամյա Կամո Սեյրանյանը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 00:30-ի սահմաններում Կ. Սեյրանյանը իր վարած Range Rover մակնիշի 09 CC 900 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճաոով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և վթարի ենթարկվելով՝ բախվել հողաթմբին, որից հետո տեղափոխվել է հիվանդանոց:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս